Ինչպե՞ս սնվել անվտանգ. մասնագետի խորհուրդները (տեսանյութ)
Մարտի 9-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։
Լրագրողների հետ հանդիպմանը Դավիթ Պիպոյանը խոսեց սննդամթերքի անվտանգության ռիսկերի մասին։
Հարցին, թե ինչպե՞ս սնվել անվտանգ, պարոն Պիպոյանը պատասխանեց. «Եթե դուք օգտագործում եք սննդային հավելումներ, մեծ քանակությամբ բարձր տեսակի ալյուրից պատրաստված հաց, եթե միակողմանի սնվում եք և, մասնավորապես, օրվա ընթացքում չեք պահպանում սնման ճիշտ կանոնները, առավոտյան, բնականաբար, չեք նախաճաշում, իսկ կեսօրին ու երեկոյան սխալ եք սնվում, բնականաբար, խնդիրները ավելի շատ կլինեն»։
Մանրամասները՝ տեսանյութում