«Դիանան շա՞տ է խնդրել»․ Մովսես Խորենացու մեդալը բարի կամքի դրսևորո՞ւմ, թե՞ միջնորդություն
ՀՀ նախագահի հրամանագրով պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։
Նախ հստակեցնենենք, թե ովքեր են պարգևատրվում Մովսես Խորենացու մեդալով․
1993 թ. ընդունված օրենքի համաձայն, Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար։
Դիանա Գրիգորյանի պարագայում դժվար է ասել, թե նշված բնագավառներից որն են նկատի ունեցել, հատկապես, երբ նա անիմաստ ու անբովանդակ սերիալներով խեղաթյուրում է հայ մշակույթն ու հայկական ընտանիքի ավանդույթները, նիստն ու կացը։
Մյուս ոլորտների մասին չխոսենք։
Ինչ վերաբերվում է Դիանա Գրիգորյանի «ակնառու նվաճումներին», ապա այստեղ չենք վիճում՝ նման բան կա․ նրա սերիալները ֆիլմարտադրության մեջ յուօրինակ գլուխգործոց են ու իսկապես ակնառու նվաճում այնքանով, որ դրանից ավելի վատը ստեղծելու համար, հարկավոր է մտքի սուր երևակայություն։
Սա իսկապես «ակնառու նվաճում» է մշակությանին աշխարհում ու դրանից վատը ստեղծել հնարավոր չէ։
Բացի այդ․
2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։
Սահմանված օրենքի կետով այդ միջնոդը կարող է լինել․
Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը։
Այսինքն՝ կամ վերջիններս իրենց հոժար կամքով պետք է ցանկություն հայտնեին՝ լավություն անել տվյալ դեպքում Դիանանային ու միջնորդեին նրա համար, և կամ էլ հիշյալ պաշտոնյաներին, որպես միջնորդի, ըստ սահմանված կարգի, Դիանան մեղմ ասած, ինքը պետք է խնդրեր՝ իրեն մեդալ շնորհելու համար։
Այստեղ մենք լռում ենք, քանի որ չենք փորձի գուշակություններ անել և հասկանալ, թե՝ «Դիանան շա՞տ է խնդրել»։