Հնդկաստանում ոչնչացրել են Լենինի արձանը
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դատապարտել է երկրում վանդալիզմի ակտը` ուղղված մի շարք հուշարձանների դեմ․ մեղավորները կպատժվեն: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը։
Նշվում է, որ խոսքը Վլադիմիր Լենինի՝ երկրի արևելքում՝ Տրիպուր նահանգում գտնվող հուշարձանի, ինչպես նաև հնդիկ քաղաքական գործիչ, ազգային-ազատագրական պայքարի մասնակից Պերյար Իրոդ Վենկատե Ռամասամի արձանի մասին է․ նա նաև թամիլների ազգային գաղափարախոսներից է։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ երկու օր անց այն բանից հետո, երբ Հնդկաստանի կոմունիստական կուսակցությունը պարտվել էր Տրիպուրի ընտրություններում, կառավարող կուսակցության կողմնակիցները Լենինի հուշարձանը քանդել էին, իսկ հետո արձանի գլխով ֆուտբոլ խաղացել։ Այնուհետ նրանք վնասել էին նաև Ռամասամի արձանը։