Կուզեի նախագահն այնպիսին լիներ, որ ասեիր՝ ցավդ տանեմ. Ֆորշ (լուսանկար)
Նարեկացի արվեստի միությունում երգիչ Ֆորշի՝ Վահան Գևորգյանի հետ հանդիպում էր։
«Ձեզ մի հետաքրքիր բան պատմեմ. էն օրը ընկերս ասեց՝ գիտե՞ս՝ պրեզիդենտ ա փոխվել։ Ես խաբար չէի։ Ասաց` նկարը գոնե ցույց տամ, գոնե դեմքով ճանաչես»,-ասաց երգիչն ու ձեռքով ողջույններ ուղարկեց տեսախցիկներին»։
Դահլիճից հարց հնչեց այն մասին, թե որն է նրա ամենամեծ ցանկությունը.
«Կուզեի, որ նախագահն այնպիսի կերպար լիներ, որ նայեիր, ասեիր' ցավդ տանեմ, այնպիսին ինչպիսին, օրինակ, Վազգեն Առաջինն էր»,- պատասխանեց Ֆորշը։
Դահլիճից հարց հնչեց նաև, թե ինչն իրեն դուր չի գալիս Երևանում, նա պատասխանեց, որ շատ բան, բայց այդ մասին աշխատում է չմտածել, ավելի լավ է մտածել այն մասին, թե ինչն է դուր գալիս։