Արմեն Ջիգարխանյանը չի մահացել. ռուսական լրատվամիջոցի տեղեկությունը սուտ է
Տեղեկությունները, թե ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հեռացել է կյանքից, սուտ են: Նման խոսակցություններ այսօր՝ մարտի 6-ին, տարածել էր ռուսական moscow24.net-ը:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը նշեց, որ դերասանի հետ ամեն ինչ կարգին է:
Սողոմոնյանն ասաց, որ հենց այս պահին գնում է Ջիգարխանյանի թատրոն՝ նրա հետ հանդիպման: Նոր ներկայացման պրեմիերա է սպասվում, և այսօր Ջիգարխանյանը ներկա է լինելու փորձին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: