Հայաստանում ոսկերչական իրերի արտադրությունն աճում է
2017 թվականին Հայաստանում արտադրվել է 204 հազար 102 կարատ ադամանդ՝ 2016 թվականի համեմատ աճելով 62.7 տոկոսով:
2016 թվականին Հայաստանում արտադրվել է 125 հազար 431 կարատ ադամանդ:
2017 թվականին հանրապետությունում արտադրվել է 1 929.2 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2016-ի համեմատ 2.5 անգամ ավելի է: 2016-ին Հայաստանում արտադրվել է 781.2 կգ ոսկերչական արտադրանք:
Նշենք, որ Հայաստանում մշակվող ադամանդի հումքը ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից: