ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն ՀՀԿ-ն նախատեսում է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել Եկեղեցու հետ ԱՄՆ-ն այլընտրանք է առաջարկել Իսրայելին, սակայն Իսրայելը մերժել է այնԽղճի, համոզմունքի ու արժեքների պատանդ է Աշոտյանը, վաճառվող Հայրենիքի մի արարը․ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Փարիզ գործուղելու մասին Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին ԱՄՆ-ն իր հայտարարություններով ուշադրությունը շեղում է «Կրոկուսի» ահաբեկչությունից․ Պեսկով Սերբիային ծանր օրեր են սպասվում, Սերբիան կհաղթի. Ալեքսանդր ՎուչիչԱվելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելուն
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր
ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ ադրբեջանական կողմի դժգոհությանը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 % բոնուսը կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում ԱԳՆ-ից պարզաբանում են՝ ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմը ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ ԵՄ առաքելությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում․ Ալեն Սիմոնյան Ոսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է. Անդրեյ Տերեխով Հայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ «Միասին» շարժումը Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ կանցկացնի Ազգային ժողովի մոտ Իսրայելում հայտարարել են, որ Գազայի հատվածը ղեկավարվելու է տեղական այլընտրանքային իշխանությունների կողմից«Կրոկուսի» ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 դի, այդ թվում՝ 9-16 տարեկան 5 երեխա

Քոչարյանի, Նարեկ Սարգսյանի ու Երվանդ Զախարյանի կերած փողերն ու դրսում անտուն մնացած կինն ու իր 6 երեխաները․ ակցիա Երևանում (լուսանկարներ)

Հյուսիսային պողոտան քաղաքի ամենաբանուկ ու շատերի համար գեղեցիկ վայրերից մեկն է, սակայն հիմա քչերը գիտեն, որ ժամանակին այդ պողոտան կառուցելու համար քանդեցին տարածքի տները, մարդկանց այդ տների դիմաց տվեցին կոպեկներ, ոմանց էլ՝ ոչ մի բան: Հիմա մենք քայլում ենք այդ պողոտայում, իսկ փոխարենը դրսում սովամահ են լինում մարդիկ, ովքեր այդ տների դիմաց չստացան ոչինչ։

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքված տարեց մարդիկ պայքարում էին իրենց իրավունքների համար։ Պայքարող մարդկանց տները քանդեցին 2004 թվականին ու փոխարենը նրանց տվեցին կոպեկներ։ Ինչպես ակցիայի մասնակիցներից ոմանք էին նշում, «մեզանից հիմա շատերը մահացել են ու պայքարողներից մնացել ենք այս մի քանիսը»։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Ժենյա Պողոսյանը խոսեց ակցիայի նպատակի, պատճառների ու ակնկալիքների մասին։

«Մենք Հյուսիսային պողոտայի բնակիչներն ենք, ովքեր 2004 թվականից հետո ապրում են քաղաքի ծայրամասերում։ Պատկերացնո՞ւմ եք, մենք թողեցինք կենտրոնում գտնվող մեր տներն ու հիմա ապրում ենք քաղաքի ծայրամասերում։ Մենք ամեն օր գնում ենք նախագահականի, կառավարության ու քաղաքապետարանի դիմաց, սակայն մեր հարցին ոչ ոք լուծում չի տալիս։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ մեզ կանչում են, նստեցնում սեղանների առաջ ու հարցնում, թե ով ինչքան գումար է ուզում ու հավելում են, որ ընտրություններից հետո այս հարցը կլուծվի, սակայն փաստացի արդեն 14 տարի է, ինչ մենք այս վիճակում ենք։ Մեզ լռեցնում են, ու մենք շարունակում ենք մեր պայքարը»։

Տիկին Ժենյան ընդգծեց, որ պայքարում են անարդարության դեմ ու ցանկանում են, որ մեղավորները պատժվեն, իսկ մարդիկ ստանան իրենց հասանելի գումարը։

«Տները քանդելուց հետո այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ մեկ քառակուսի մետրի համար տալու են 1000 ԱՄՆ դոլար, սակայն փաստացի մեզ տվեցին 230 դոլար։ Ստացվում է, որ 770 դոլարը որոշ մարդիկ կերան։ Մենք պայքարում ենք մեր գումարների տարբերությունը ստանալու համար։ Մենք խոսում ենք, բարձրաձայնում հարցի մասին, սակայն մեզ չեն լսում ու ասում են, որ բյուջեում փող չկա։ Մեզ նույնիսկ չեն ասում, թե մեր հարցին ե՞րբ լուծում կտան։ Մենք պայքարում ենք 15 թվականի Եղեռնի նման ու այդպես էլ չգիտենք, թե մեր հարցին երբ լուծում կտան»։

Ժենյա Պողոսյանն ընդգծեց, որ ակցիայի մասնակիցները ողորմություն չեն խնդրում, այլ պայքարում են արդարության համար։

«Մենք դիմում ենք Նարեկ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Երվանդ Զախարյանին, ովքեր քանդեցին մեր տներն ու կերան այդ գումարները։ Փոխարենը մեզանից շատերն ապրում են քաղաքի ծայրամասում, իսկ մեր մեջ կա կին, ով տուն չունի, ապրում է դրսում ու իր հետ միասին դրսում են նաև իր 6 երեխաները»։

Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ պայքարելու են այնքան, մինչև այս հարցը լուծում ստանա և պատժվեն բոլոր նրանք, ովքեր կերել են այդ գումարները։