Ինչպիսի՞ն էր նորաձությունը 1970-1980-ական թվականներին (տեսանյութ)
Ժամանակակից աշխարհն առաջ է շարժվում նոր տեմպերով ու շատ արագ։ Երբ թերթում ենք պատմության էջերն ու նայում մի փոքր հետ, ապա հստակ երևում է, թե ինչ փոփոխություններ է կրել աշխարհը, մարդկային կյանքը։ Ամեն օր աշխարհը տեսնում է, առնչվում ու ճանաչում գիտատեխնիկական նորամուծությունները։
Այդ ամենի հետ մեկտեղ մի շարք ոլորտներ շատ հաճախ նայում են հետ ու տեսնում, թե ժամանակին ինչպիսին էր աշխարհը ու մարդը։
Այդպիսի ուղղություններից է նաև նորաձևությունը։ Աշխարհի հռչակավոր դիզայներական ընկերություններն աշխարհին համահունչ քայլելու հետ մեկտեղ շատ հաճախ նայում են, թե ինչպիսին էր նորաձևությունը 60,70,80-ական թվականներին։
Դիզայներների հետ մեկտեղ շատ հաճախ նաև մարդիկ են հետ հայացք կատարում ու հիշում, թե ինչպիսի հագուստ էին կրում 50,60 տարի առաջ, ինչպիսի գեղեցկությունն էր համահունչ այդ ժամանակաշրջանի մարդուն ու աշխարհին։
NEWSPRESS.am Culture-ը ներկայացնում է տեսանյութ, որում պատկերված է 1970-80-ականների նորաձևությունը։