Սիրիական դժոխքը, աշխարհի գերտերություններն ու լրագրողների սահմռկեցուցիչ կադրերը (լուսանկարներ)
Սիրիական խնդիրը շարունակում է մնալ աշխարհի գերտերությունների ուշադրության կենտրոնում։ Եթե ուշադիր լսենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, եվրոպական գերտերությունների ու Թուրքիայի ղեկավարների ելույթները, ապա հասկանալի կլինի, որ նրանք օր առաջ ցանկանում են լուծել այդ խնդիրն ու փակել համաշխարհային պատմության ամենաամոթալի էջերից մեկը։
Սակայն․․․․․։ Սակայն ամեն ինչ այլ է։ Իրականում Սիրիական ճգնաժամի հարցում խառնված են աշխարհի գերխաղացողները, ովքեր ցանկանում են իրենց հարուստ պատառը տանել, ստանալ, ձեռք գցել գամ գողանալ այս ճգնաժամից։ Եթե աշխարհի գերտերությունները ցանկանան, ապա կարող են լուծել յուրաքանչյուր հակամարտություն։ Եթե ուզենան։
Իսկ գերտերությունների ֆինանսական ու իշխանական խաղերի արդյունքում Սիրիայում կյանքի ու մահվան համար պայքարում են մարդիկ։ Անմեղ մարդիկ փորձում են կենդանի մնալ Հալեպի փլատակների տակ, քանի որ այդպես են ցանկանում մի շարք մարդիկ։
Յուրաքանչյուր օր լրագրողները ներկայացնում են դաժան կադրեր Սիրիայից, որտեղ երեխաներն ու խաղաղ բնակիչները պայքարում են իրենց կյանքի համար։ Փլատակների տակ մահանում են մանուկները, ավիահարվածներից զոհվում են կանայք ու տղամարդիկ, իսկ աշխարհի բարձր ատյաններից խոսում են ավիահարվածներ հասցնողներն ու նշում, որ նրանք օր առաջ ցանկանում են լուծել այս հակամարտության ելքը խաղաղ ճանապարհով...