Մարդիկ՝ սննդի դիմաց․ Արևելյան Գուտում զինյալները ներկայացրել են հումանիտար դադարների պայմանները
Սիրիայի Արևելյան Գուտում զինյալները խոստացել են բաց թողնել խաղաղ բնակիչներին հումանիտար օգնության դիմաց։ Արևելյան Գուտում թվով յոթերորդ հումանիտար դադարը նշանակված է այսօր և կշարունակվի 5 ժամ։ Այս մասին տեղեկացնում է vesti-ին։
Կարմիր Խաչի հումանիտար շարասյունը նախատեսում է հասնել Արևելյան Գուտ այսօր․ 45 բեռնատար և շարժական հոսպիտալներ շարվել են Մուհայմա Ալ-Վաֆրեդին բնակավայրի անցակետի մոտ։ Բեռնատարները տանում են սննդամթերք, դեղամիջոցներ և առաջին անհրաժեշտության պարագաներ՝ 247 տոննա ընդհանուր կշռով։
Բեռի փոխանցմանը սատարելու է թշնամական կողմերին խաղաղացնող ռուսական Կենտրոնը։ Կենտրոնն ապահովում է շարասյան անվտանգ անցումը։