ԱՄՆ-ն Անկարայում, անվտանգությունից ելնելով, դադարեցրել է դեսպանատան աշխատանքը
Այսօր Անկարայում, անվտանգության նկատառումներից ելնելով, փակվել է ԱՄՆ դեսպանատունը։ Այդ մասին փոխանցում է Interfax-ը։
Իսկ թե ինչի հետ է կապված նման որոշումը՝ չի հստակեցվում։ Միայն նշվում է, որ դեսպանատան աշխատանքների վերսկսման ժամկետների վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ։
2013-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա ահաբեկչություն էր իրականացրել մահապարտ-ահաբեկիչը. պատասխանատվությունն իրենց վրա էին վերցրել ձախ արմատականները։ Այն ժամանակ զոհվել էր դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության թուրք աշխատակիցը։