Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»ՓԾ-ն զգուշացնում է. ՀՀ-ում կան փակ ճանապարհներԸնդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպան

Մեր երկրում դեռևս կանանց հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում․ Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև սեմինարին մասնակցած՝ Արցախի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող կանայք:

Ավանդական դարձած սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2017թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից հետո քննարկել են 2018թ. նախատեսված աշխատանքներն ու կանանց խորհրդի առջև դրված խնդիրները:

Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես երկրի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական վիճակին, կրթության ոլորտում բարեփոխումներին, ժողովրդագրական խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված ծրագրերին:

Հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը նաև պարգևներ է հանձնել ՀՀԿ կանանց խորհրդի անդամներին. Հանրապետության Նախագահը Երախտագիտության մեդալով պարգևատրել է ՀՀԿ կանանց խորհրդի անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանին և Մարգարիտ Եսայանին՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվոգրով, շնորհակալագրով և հուշանվերներով են պարգևատրվել կանանց խորհրդի մի խումբ անդամներ՝ կուսակցական, հասարակական-քաղաքական ակտիվ գործունեության համար:

Նախագահը կարևորել է ՀՀԿ կանանց խորհրդի հետ ավանդական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են տալիս ազատ ու անկաշկանդ մթնոլորտում քննարկելու հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերը, անդրադառնալու պետության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին ու արդիական խնդիրներին, կուսակցական գործունեությանը և դրա շրջանակներում կանանց կողմից իրականացվող ծրագրերին:

Հանդիպման առիթով Սերժ Սարգսյանը նաև շնորհավորել է ներկաներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց առաջիկա տոնի առթիվ՝ մաղթել երջանկություն, հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում՝ ընդգծելով, որ կանանցից շատ բան է կախված թե՛ ընտանիքի համերաշխության ապահովման, թե՛ ընդհանրապես երկրի հաջողության գործում: Նշելով, որ մեր երկրում դեռևս կանանց հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ դեռևս անելիքներ կան:

Տոնի առթիվ Նախագահը հանդիպմանը ներկա կանանց նվիրել է վերջերս հայ գրահրատարակիչների հրատարակած «Գիտելիքների հանրագիտարան» պատկերազարդ, շքեղ հատորը, որից մեկ օրինակ նվեր էր ստացել Գիրք նվիրելու օրվա առթիվ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հանրագիտարանն օգտակար ու հետաքրքիր կլինի նաև հանդիպմանը մասնակցող կանանց ընտանիքների անդամներին:

ՀՀԿ կանանց խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահին հետաքրքիր և օգտակար հանդիպման, ինչպես նաև կանանց խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և խորհրդի անունից նրան նվիրել Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքներից: