Երևանում տրոլեյբուս է այրվել
Մարտի 3-ին, ժամը 19:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հասրաթյան-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում այրվում է տրոլեյբուս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է տրոլեյբուսի դիմային հատվածը. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:11-ին:
Տրոլեյբուսի դիմային հատվածում այրվել են ցուցիչների վահանակ և մեկ նստարան՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 8 նստարան: