Գիտնականները 5 հազար տարեկան մումիաների վրա հայտնաբերել են դաջվածքներ
Հինգ հազար տարեկան եգիպտական երկու մումիաների վրա գիտնականները հայտնաբերել են ամենահին դաջվածքներն աշխարհում: Հայտնաբերված տղամարդու մումիայի ձեռքի վերին հատվածում դաջված է վայրի ցուլ և ոչխար, իսկ կնոջ մումիայի ուսին՝ լատինատառ S տառի տեսքով դաջվածք:
Մինչ այս հայտնագործությունը, ամենահին դաջվածքը թվագրվում էր մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակին: Սա յուրահատուկ հայտնագործություն է, քանի որ մինչ այս ենթադրվել է, որ հին Եգիպտոսում միայն կանայք են դաջվածքներ ունեցել, սակայն այս հայտնագործությունը գալիս է ապացուցելու, որ տղամարդիկ նույնպես դաջվածքներ են ունեցել:
Երկու մումիաներն էլ հայտնաբերվել են գրեթե հարյուր տարի առաջ, սակայն վերջերս արված հատուկ համակարգչային տամոգրաֆիայի միջոցով հայտնաբերվել են նրանց վրա արված դաջվածքները : Մինչ սա , ամենահինը համարվող դաջվածքը հայտնաբերվել է Ալպյան լեռնաշղթայում գտնված մումիայի վրա, որն իրենից ներկայացնում էր միայն մի քանի ուղղահայաց գիծ, այնինչ այս մումիաների դաջվածքներն ավելի ցայտուն են ու բազմաբովանդակ: