ՀՅԴ-ական պատգամավորը երթևեկել է առանց ամրագոտու, տեխզննման կտրոնի և վարորդական վկայականի․ Shamshyan.com (ֆոտո)
Այսօր՝ մարտի 2-ին, Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ա. Կարապետյանը գեներալ Իսահակ Գասպարյանի փողոցում երթևեկում էր Mercedes մակնիշի 103 HH 11 համարանիշի ավտոմեքենայով առանց ամրագոտու։ ՃՈ ծառայողները, կանգնեցնելով նրան, պարզեցին, որ ավտոմեքենայի դիմապակու վրայից բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ երբ պահանջեցին Ա. Կարապետյանից վարորդական իրավունքի վկայականը, նա մի քանի րոպե ավտոմեքենայի մեջ էր «խուզարկում», իսկ հետո՝ գրպանները, սակայն պարզվեց, որ այդ պահին նա իր մոտ վարորդական իրավունքի վկայական չունի։
Փոխարենը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատար Միհրան Միրզոյանին փոխանցեց պատգամավորական իր վկայականը։ Այնուամենայնիվ, ՃՈ ծառայողները կազմեցին համապատասխան վարչական ակտը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում