Գարնանային արձակուրդն առաջին դասարանցիների համար կմեկնարկի մարտի 19-ին
Հայաստանի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդն առաջին դասարանցիների համար կմեկնարկի մարտի 19-ին և կտևի մինչև ապրիլի 1-ը ներառյալ:
Իսկ երկրորդից տասներկուերորդ դասարանի աշակերտներ համար գարնանային արձակուրդը կսկսվի մարտի 26-ից և կշարունակվի մինչև ապրիլի 1-ը ներառյալ։
Որոշ դպրոցների աշակերտներ գարնանային արձակուրդ չեն ունենա, քանի որ արձակուրդը միացվել է ձմեռայինին։