Գարնանային բարձր տրամադրություն Նոր Նորքում (լուսանկարներ)
Մարտի 1-ին Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ աշխատակազմի վարչական շենքի բակում գարնան առաջին օրվա առթիվ կազմակերպվել է գեղեցիկ արարողություն:
Երաժշտության և շնորհավորանքների ներքո աշխատակազմի վարչական շենք մտնող բոլոր կանանց և աղջիկներին բաժանվել են գարունը խորհրդանշող ձնծաղիկներ և մանուշակներ՝ աշխատանքային օրվա սկիզբը վերածելով գարնանային գեղեցիկ տոնի։