Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններն ու աշխատաշուկայի արդի խնդիրները․ ասուլիսի հրավեր
Մարտի 2-ին` ժամը 11.00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը:
Թեման` Արմատական բարեփոխումներ աշխատանքային օրենսգրքում. փոփոխությունների հետ կապված մտահոգություններն ու աշխատաշուկայի արդի խնդիրները:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: