Պատմական ու հուզիչ 40 լուսանկար (տեսանյութ)
Մարդիկ ապրում են իրականության մեջ, սակայն շատ ժամանակ նրանց ֆիզիկական գոյությունը չի համապատասխանում նրանց մտավոր գոյության հետ։ Երբ 1915 թվականին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունն ու հայերը սփռվեցին ամբողջ աշխարհով, այդ ժամանակ հայ գրողները, նկարիչներն ու արվեստագետները սկսեցին գրել, երգել ու նկարել իրենց կարոտի մասին։
Նրանք կարոտում էին իրենց պապական ու հայրական տները, կորցրած հայրենիքն ու այդ կարոտի ստեղծագործություններով փորձում էին գտնել այն հայերի սրտերը, ովքեր կկարողանային արվեստի միջոցով հիշել իրենց անցյալը։
Գիտատեխնիկական հայտնագործությունների ու գիտության զարգացումն իր բացասական կողմերի հետ մեկտեղ ունի նաև դրական կողմեր։ Լուսանկարչական սարքի ստեղծումը գիտության ամենամեծ նվաճումներից էր։ Լուսանկարիչը հավերժացնում է պահը, գործողությունը, մարդու կյանքը, էմոցիաներն ու պատմությունը։
Շատ ժամանակ լուսանկարիչը կարող է չգիտակցել, թե ինչ կադր է լուսանկարել ու ապագայի համար ինչ մեծ արժեք կարող է ունենալ այդ կադրը։
NEWSPRESS.am Culture ներկայացնում է տեսանյութ, որտեղ պատկերված են պատմական մեծ արժեք ներկայացնող լուսանկարներ։