Դոլարն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 28-ին, կազմել է 480.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.18 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 587.50 դրամ (նվազել է 5.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 667.89 դրամ (նվազել է 3.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.55 դրամ (նվազել է 0.07 դրամով):