Ֆլորիդայի դպրոցի անվտանգության աշխատակիցը հանդես է եկել իրեն արդարացնող ելույթով
ԱՄՆ-ի Ֆլորիդայի դպրոցի անվտանգության աշխատակիցը հանդես է եկել իրեն արդարացնող ելույթով: Անվտանգության աշխատակիցը, ով սշխատում էր այն դպրոցում, որտեղ վերջերս տեղի էր ունեցել հսյտնի փոխհրաձգությունը, լսելով կրակոցների ձայներ դպրոցի տարածք չէր մտել:Այս մասին հաղորդում է BBC-ն։
Օրերս նախագահ Թրամփը դպրոցի անվտանգության աշխատակից՝ Սքոթ Փեթերսոնին մեղադրել էր վախկոտության մեջ: Փեթերսոնի դատապաշտպան Ջոզեֆ Դիրուզոն ասել է, որ իր պաշտպանյալը դպրոց չի մտել, քանի որ համոզված է եղել, որ կրակոցները դպրոցից դուրս են հնչում: Նա դրսում գտնվող մարդկանց մեկուսացրել է ու ուղեկցել անվտանգ տարածք:
Սքոթ Փեթերսոնը նախորդ շաբաթ հեռացվել էր դպրոցի անվտանգության աշխատակցի պաշտոնից՝ առանց աշխատավարձի պահպանման իրավունքի: Պետերսոնի խոսքերով նա սկզբում տեղեկատվություն է ստացել, որ դպրոցի տարածքում պայթյուններ են հնչել և միայն դպրոցի մոտ հասնելով է իմացել, որ դպրոցի ներսում հրաձգություն է տեղի ունեցել: