Բրիտանիայի անցյալի ու ներկայի լրտեսների ճոխ հանդիպումը
Այսօր՝ փետրվարի 27-ին, «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում Մեծ Բրիտանիայից Հայաստան «առաքված»` ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:
Այս հանդիպումը մեզ համար այդքան չէր արժևորվի իր ռելիզային ստանդարտ մամուլի հաղորդագրությամբ, կաշեպատ բազկաթոռներին բազմած մտերիմների զրույցով, ոչ էլ անգամ սեղանի ախորժելի պարունակությամբ, եթե հանդիպման եկած երկու քաղաքական գործիչներին չկապեր մեկ միևնույն թելը՝ Բրիտանիան:
Ստացվեց այսպես՝ հանդիպեցին Բրիտանիայի երկու լրտեսները՝ անցյալն ու ներկան:
Անցյալում, եթե կհիշեք դեռևս 2007 թվականին, սկանդալ հասունացավ, երբ «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակվեց Արթուր Բաղդասարյանի և բրիտանացի դիվանագետի գաղտնալսված զրույցը «Մարկո Պոլո» ռեստորանում, այնտեղ տպագրվեց անգամ դիվանագետի անունը. Ռիչարդ Հայդ՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան:
Հայաստանում հավատարմագրված բրիտանացի դիվանագետը, հանդիպելով այն ժամանակ ընդդիմության առաջնորդներից մեկի հետ, նրա առջև դրել էր ընտրապայքարի վարկաբեկմանը և ընդդիմության հաղթանակի ապահովմանն ուղղված կոնկրետ առաջադրանքներ: Խախտելով օտարերկրյա դիվանագետի իր կարգավիճակը՝ Ռիչարդ Հայդն առաջարկել էր Արթուր Բաղդասարյանին ստանձնել ընտրական գործընթացում «լուրջ խախտումներ» փնտրող իր լրտուի դերը, ինչը հոժարակամ ընդունվել էր վերջինիս կողմից, այսինքն՝ Արթուր Բաղդասարյանը դարձել էր Բրիտանիայի լրտեսը Հայաստանում, այնուհետև ստանալ բարձր պաշտոններ, օրինակ, ԱԱԽ քարտուղարի պաշտոնը:
Եթե 2007 թվականին Արթուր Բաղդասարյանը համագործակցությունը գաղտնի էր կատարում, ապա հիմա նախագահի մակարդակով Հայաստանում բացահայտ ներդրվում է Բրիտանիայի մշակույթն իր մեջ կրող Արմեն Սարգսյանը, և այս խորհրդանշական հանդիպումը հենց այս համատեքստում է արժևորվում: Բրիտանիան մաքրում է օգտագործված զենքերը և Հայաստանում նախագահ նշանակում՝ նորովի միջամտելով հայաստանյան քաղաքական կյանքին: