Երևանը NEWSPRESS.am-ի աչքերով (լուսանկարներ)
Մենք ամեն օր քայլում ենք Երևանի փողոցներով, տեսնում նոր-նոր կառուցվող շենքերի շինարարությունը, փողոցում գումար հավաքող մուրացկաններին ու այգիներում թափառող շներին։ Մենք տեսնում ենք քաղաքի շարժը, մարդկանց ու բնության փոփոխությունը։
Շատ հաճախ մենք չենք նկատում մի շարք իրադարձություններ, որոնք զարգանում են մեր աչքի առաջ, հասնում իրենց զարգացման գագաթնակետին ու մահանում։ Քաղաքը փոխվում է ամեն օր ու ամեն րոպե։ Մեքենան, մարդը, շունն ու թռչունն իրենց շարժումով ստեղծում են քաղաքի շարժումն ու փոփոխությունը։ Ամեն օր մեր աչքի առաջ քանդվում են Հին Երևանի շենքերը, հին տնակներն ու Հին Երևանի դիմագիծը։
NEWSPRESS.am Culture-ն ամեն շաբաթ կներկայացնի ֆոտոշարք, որում մեր ընթերցողը կտեսնի Երևանը։ Կտեսնի Երևանի մութ ու անտեսանելի կողմերը, մարդկանց աչքից վրիպած վայրերն ու Հին քաղաքից մնացած վերջին պատառիկները։