Խոշոր պայթյուն Անգլիայի Լեսթեր քաղաքում․ կա 5 զոհ և 5 վիրավոր
Ինչպես հաղորդում է Ntv.ru-ն, հզոր պայթյուն է տեղի ունեցել Անգլիայի Լեսթեր քաղաքում։ Ինչպես հաղորդում են անգլիական լրատվամիջոցները, ավերակների վերածված շենքի առաջին հարկում մթերային խանութ էր, իսկ երկրորդ հարկում եղել են բնակարաններ։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ փլատակների տակ դեռ կան մարդիկ։ Պայթյունի առաջացման պատճառները դեռ քննվում են, սակայն տեղի իշխանությունները չեն բացառում նաև, որ պայթյունը կարող է իրականացրած լինեն ահաբեկչական խմբավորումները։
Պայթյունի հետևանքով կա 5 զոհ։Եւս 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Լեսթերի իշխանությունները ձեռնարկում են ամեն ինչ պարզելու համար, թե իրականում ի՞նչն է եղել պայթյունի պատճառը։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։