2017 թվականին ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճել է
Հայաստանում 2017-ին ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը նախորդ տարվա համեմատ աճել է 26.2%-ով և կազմել 97 815.8 հազար լիտր:
2017 թվականին Հայաստանում արտադրվել է 12 698.8 հազար լիտր բնական հյութ՝ 2016 թվականին համեմատ արտադրության ծավալները նվազել են 3.4%-ով:
Նույն ժամանակահատվածում արտադրվել է 11 611.4 հազար լիտր մրգահյութ, արտադրության ծավալները նվազել են 8.2%-ով, իսկ տոմատի հյութերի արտադրության ծավալը 2016 թ-ի համեմատ ավելացել է 2.1 անգամ և կազմել 1 087.4 հազար լիտր: