Սիրիայի ռազմաբազա են ժամանել ռուսական արտադրության Su-57 կործանիչներ
Սիրիայում գտնվող Հեմիմիմի օդանավակայան են ժամանել ռուսական արտադրության հինգերորդ սերնդի Su-57 կործանիչներ։ Այս մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Twitter-յան իր միկրոբլոգում հայտնել է «Wael Al Hussaini» մականունով օգտատերն ու հրապարակել կործանիչների լուսանկարները։
Փաստացի այս պահին Սիրիայում կա 4 Su-57-ներ։
Ավելի վաղ՝ փետրվարի 22-ին, այս նույն օգտատերը տեղեկացրել էր, որ Սիրիայի Հեմիմիմի ռազմաբազա են ժամանել 2 հինգերորդ սերնդի արտադրության ինքնաթիռներ։
Սրանից բացի, Սիրիայի ակտիվիստները մի քանի անգամ նշել են, որ Սիրիայում կա 4 Су-35։