Դոնալդ Թրամփի մազերը՝ ծաղրի առարկա․ այդ մասին ակնարկել է նաև հայազգի երգչուհի Շերը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անցկացվող կոնֆերանսի ժամանակ ելույթ է ունեցել ու խստովանել, որ ինքը փորձում է ցույց չտալ իր ճաղատությունը։ Այս մասին հաղորդում է Ntv.ru-ն։
«Ես ամբողջ ուժերս եմ գործի դնում, որպեսզի թաքցնեմ իմ ճաղատությունը, ընկերներ։ Ես իսկապես չարչարվել եմ և պետք է նշեմ, որ այս տղան այդքան էլ վատ չի դիտվում»,- նշել է Դոնալդ Թրամփն, ապա շրջվել դեպի հանդիսատեսն ու ցույց տվել իր գլուխը։
Հավելենք, որ ԱՄՆ-ի նախագահի սանրվածքը բազմիցս ծաղրի է ենթարկվել համացանցում։ Շատերը, ներառյալ երգչուհի Շերը, ենթադրում են, որ Թրամփի մազերն իրական չեն: Սա նույնիսկ գրված էր Մայքլ Վուլֆի «Հրդեհ և կատաղություն» սկանդալային գրքում։
Այդ գրքում Վուլֆը գրել է, որ ԱՄՆ-ի նախագահի անսովոր սանրվածքի պատճառը մազերի փոխպատվաստումն է։