Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին
Հասարակություն

Ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել, ստորացնել ու հիմարացնել ժողովրդին․ պատասխանատու է նաև ընդդիմությունը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է «Ելք» խմբակցության նախագիծը, որը վերաբերվում էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը դատապարտելու և գործերը վերաբացելու հարցին։ Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, թե այդ գործը չի վերաբացվի, քանի դեռ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել։

Մարտի 1-յան իրադարձություններն իրականում ամոթալի էին և ցավալի։ Անկեղծության համար, գոնե ինքներս մեզ, պետք է խոստովանենք, որ այն, ինչ կատարվեց 10 տարի առաջ, ողբերգություն էր, որի համար պետք է իրականում պատասխան տան ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլև ընդդիմության, ովքեր ժողովրդին մղեցին պայքարի ու վերջին պահին հետ կանգնեցին նրանից։

Կոնգրեսականներն Ազատության հրապարակում մի քանի օր պահեցին իրենց հավատացող ժողովրդին ու նախապատրաստեցին իշխանափոխության։ Սակայն երբ պահը հասունացավ, ու ժողովուրդը շարժվեց դեպի Բաղրամյան 26, պարզվեց, որ նրանց շարքերից «անհետացել» էին Լևոն Տեր-Պետրոսյանն ու մյուսները։ Նախագահի նստավայրը գնում էին գրավելու հասարակությունը և 4-րդ իշխանությունը՝ լրագրողներն ու օպերատորները։ Ժողովրդին առաջ մղած ընդդիմադիր ղեկավարը երևի նախատեսել էր մարդկանց դիակների վրայով գնալ դեպի «գահ»։

Ցասումը մեծ էր, ժողովուրդը՝ պատրաստ իշխանափոխության, բայց առաջնորդներ չկային։ Ու եղավ այն, ինչ եղավ․ խելագարված ամբոխ, բախումներ ու զոհեր․․․

Այսօր չկա այս զոհերի սպանության բացահայտման ուղղությամբ իրականացված ողջամիտ որևէ քայլ։

Թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, թե՛ դատաիրավական համակարգը գիտեն, ճանաչում են մեղավորներին։ Այս իմաստով «բացահայտել» ոչինչ պետք չէ, պարզապես պատժել է հարկավոր։ Ու այս պարագայում նաև իրատեսական չեն, սուտ են այն հայտարարությունները, թե մեղավորները կբացահայտվեն ու կպատժվեն։

Իշխանության կողմից տրված հրահանգի արդյունքում են իրականացված հանցագործությունները, սա անհերքելի փաստ է։ Բայց չենք կարող չտեսնել նաև ընդդիմադիր գործիչների մեղքը։ Ու եթե այս համատեքստում գործը վերաբացվի՝ ստիպված կլինեն բոլորը նոր ստեր հորինել։ Մինչդեռ, կա ընդդիմության և իշխանության պայմանավորվածություն՝ «Դու իմ մասին սուտ չխոսես, ես քո մասին ճիշտը չեմ ասի» սկզբունքով։

Հայաստանում կեղծ ընդդիմության և իշխանության ներքին փոխհամաձայնությունները բոլոր ժամանակների խնդիրն է։

Հիմա հերթը «Ելք»-ինն է՝ «դու ձևի համար գործի բացահայտման նախագիծ առաջարկիր, ես կմերժեմ»։ Այնպես որ այս պարագայում սուտ առաջարկված նախագծով գործի վերաբացումն էլ անիմաստ է, անիրատեսական և հղի նոր ստերով։

Այս գործը չի բացահայտվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունն ու ընդդիմությունը չեն փոխվել։ Իսկ հաշվի առնելով այն, որ իշխանությունը վերաարտադրվում է՝ իր հետ վերարտադրելով նաև ընդդիմությանը, ապա ճշմարտության բացահայտում այդպես էլ չի լինի։

Այլ կերպ ասած՝ հասարակությունը գործ ունի ո՛չ միայն իշխանության, այլև իշխանացված ընդդիմության հետ, և այս անհավասար պայմաններում է նա պայքարում ու դոփում տեղում։

Այս ամենի մեջ մի բան է նաև շատ ցավալի՝ ինչպե՞ս կարելի է այդքան չսիրել, ստորացնել ու հիմարի տեղ դնել ժողովրդին։