«Ժամանակ». Բանկերը վարկ կտան ապրիլից հետո
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանում բոլորը և ամեն ինչ կապում են ապրիլի հետ: Բանկերը գործարարներին խոստանում են վարկ տալ ապրիլից հետո, բազմաթիվ ներդրումային ծրագրեր կասեցված են, և դրանց տերերը սպասում են ապրիլին, նույնիսկ ամենամանր հարցերում որոշումների կայացումը թողնված է ապրիլից հետո, երբ տեղի կունենա վարչապետի ընտրությունը:
Կարելի է կարծել, որ առաջիկա երկու ամսում Հայաստանում մեռյալ շրջան է լինելու, չնայած կառավարությունը թվերով հակառակն է ապացուցում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում