Այս գիշեր Մոսկվայում գրանցվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան․ Ռուսաստանում սառնամանիքները կշարունակվեն
Այս տարի Հայաստանի համար ձյուն, ցուրտ, սառնամանիք բառերն օտար էին, սակայն դա չի կարելի ասել Ռուսաստանի համար, որտեղ եղանակն անակնկալներ է մատուցում։
Ինչպես հաղորդում է Ntv.ru-ն, այս գիշեր Մոսկվայում գրանցվել է ջերմաստիճանի նոր ռեկորդ։ Երկրի մայրաքաղաքում գրանցվել է -18,5 աստիճան ցուրտ։
Ավելի վաղ, ջերմաստիճանը նվազել էր փետրվարի 8-ին, ապա օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -16,8 աստիճան:
Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Հայրենիքի պաշտպանի օրն այս ձմռան ամենացուրտ օրերից մեկն է եղել։ Այս տարվա նախորդ ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է փետրվարի 8-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -16.8 աստիճան»։
Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնը նշել է նաև, որ սառը եղանակը կպահպանվի տարածաշրջանում մինչև ամսվա վերջ: