Մենք տեսել ենք՝ ոնց են մեր ընկերները զոհվում․ վետերանները՝ «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերային (տեսանյութ)
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին նվիրված «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։
Այն պատմում է Ստալինգրադի մարտերի և այդ մարտերում հայերի մասնակցության մասին։ Ֆիլմում իրենց պատմություններն են ներկայացրել յոթ հայ վետերաններ, ովքեր ակտիվ մասնակցել են Ստալինգրադի մարտերին։
Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Անդրեյ Իվանովը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշեց, որ խորին ակնածանքով է վերաբերվում հայ վետերաններին ու ողջունում է ֆիլմի նկարահանման գաղափարը, քանի որ այս կերպ երիտասարդներն իմանում են իրենց նախնիների պատմության ու իրենց պապերի սխրագործությունների մասին։
Հայաստանի վետերանների միության խորհրդի նախագահի պաշտոնակատար Սիմոն Եսայանն էլ, կարևորելով ֆիլմի ցուցադրումը, նկատեց, որ նոր սերունդն այսօր տեղեկություն չունի մեր մարշալների ու լեգենդար հերոսների մասին։
Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում արդեն 16 տարի գործող «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» ՀԿ-ի կողմից, որը ցուցադրության օրը՝ փետրվարի 23-ը, պատահական չէր ընտրել։ Ֆիլմի ավարտին, Կարմիր բանակի օրվա առիթով, ցուցադրությանը ներկա վերտերանները ստացան նվերներ։
Մանրամասները՝ տեսանյութում