Ի՞նչ փոփոխություններ է ցանկանում անել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զենքի վաճառքի հետ կապված
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է արգելել կիսաավտոմատ զենքն ավտոմատ զենքի վերածող սարքավորումների վաճառքը: Առաջարկությունը հաջորդել է Ֆլորիդայի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի ժամանակ 17 հոգի զոհվեց:
Իրականում այս գաղափարն ամերիկացի օրենսդիրների մոտ ծագել էր 2017 թվականին Լաս Վեգասում տեղի ունեցած զանգվածային հայտնի սպանությունից հետո: Այդ ժամանակ 58 մարդու սպանած Ստիվեն Պադդոկը հենց այդպիսի զենքից էր կրակել:
Թրամփն արդեն հրահանգել էր փոփոխություն կատարել օրենսդրության մեջ, որը կարգելի այսպես կոչված «Bump Stocks» – ի վաճառքը: Դպրոցում տեղի ունեված վերջին հարձակումից հետո բազմիցս հնչում են կոչեր՝ ուղղված ամերիկյան կառավարությանը՝ ավելի խստացնելու զենքի վաճառքը երկրում:
Օրենքի նոր փոփոխությամբ սահմանափակումներ չեն դրվում զենքի վաճառքում, սակայն կխստացվի նախքան վաճառքը գնորդ հանդիսացող անձի վերաբերյալ տվյալների ստուգման ձևը: