Արմավիրում տուն է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ դին
Փետրվարի 23-ին, ժամը 06:52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Մաքսիմ Գորկու 2-րդ փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ դին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: