«Ժամանակ». Արմեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում նորից կհանդիպի ՀՀԿ-ականներին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Այսօր ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները խորհրդարանում հանդիպելու են նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
Սարգսյանը մի անգամ արդեն հանդիպել է ՀՀԿ-ականների հետ, բայց կուսակցության գրասենյակում եւ ՀՀԿ խորհրդի հետ, այս անգամ նա հանդիպում է կոնկրետ այն մարդկանց հետ, ովքեր մեկ շաբաթ հետո պետք է իրեն նախագահ ընտրեն:
Սա ավելի շատ արարողակարգային այց է, հարգանքի արտահայտման դրսևորում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում