Ֆլորիդայի դպրոցի հրաձգությունից հետո, Թրամփը որոշել է զինել ուսուցիչներին
ԱՄՆ նախագահ Դոլադ Թրամփը թույլ է տալու ուսուցիչներին, պաշտպանության նկատառումներից ելնելով, զենք կրել։ Այս մասին նախագահը խոսել է դեռահասների հետ, ովքեր Ֆլորիդայի դպրոցում ներկա են եղել հրաձգությանը։ Այդ մասին հաղորդում է Interfax-ը։
«Եթե դուք ուսուցիչ ունենայիք, ով կարողանար վարվել հրազենի հետ, այդ հարձակումը կարող էր ավելի պակաս ցավալի հետևանքներ ունենալ»,- ասել է Թրամփը։ Նա բացատրել է, որ խոսքը թաքուն զենք կրելու մասին է, իսկ ուսուցիչները պետք է անցնեն հատուկ պատրաստվածություն։
Ուսուցիչներին զինելու գաղափարը տվել է ծնողներից մեկը, ով ներկա է եղել Սպիտակ տան ընդունելությանը։ Թրամփն անմիջապես քվեարկություն է սկսել՝ խնդրելով ներկաներին բարձրացնել ձեռքերը, եթե հավանում են գաղափարը։
Նախագահը նաև նշել է, որ շատերը կարող են ընդդիմանալ, սակայն շատերին այդ գաղափարը դուր կգա։