Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՀաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Հասարակություն

Չորս անկյուն՝ մի սրտի մեջ․ Մարտունի Վարդապետյանը՝ որպես հայր, ընկեր, բանկի կառավարիչ և ստեղծագործող (լուսանկարներ)

NEWSPRESS.am-ը զրուցել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ «Դավիթաշեն» մասնաճյուղի կառավարիչ՝ Մարտունի Վարդապետյանի հետ։

Պարզվում է՝ Մարտունի Վարդապետյանի կյանքում բանկային չոր հաշվարկները զուգակցվում են գեղարվեստական ստեղծագործություններով։ Նա ինքն իր կյանքը նմանեցնում է քառանկյունու, որի համապատասխան անկյուններում հարմարավետ տեղավորվել են ընտանիքը, ընկերները, աշխատանքն ու սիրած զբաղմունքը՝ ստեղծագործությունները։

Մարտունի Վարդապետյանը 38 տարեկան է և արդեն հասցրել է բանկային ոլորտում աշխատել մոտ 15 տարի։ Նա հիշում է, թե ինչպես նման որոշում կայացրեց։

«Հայրս իրավաբան էր, մայրս՝ տնտեսագետ։ Ես ինձ պատկերացնում էի իրավաբան․ երազում էի, ծրագրեր գծում, բայց ճակատագրի բերումով ընտրեցի տնտեսագիտությունը»։

Իրավաբան-տնտեսագետ պայքարում հաղթած տնտեսագետը Վարդապետյանին տարավ դեպի Ժողինստիտուտ (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։ Բայց ընդունվելու համար պետք էր դեռ պարապել մաթեմատիկա առարկան։ Այս մասին խոսելիս՝ Մարտունի Վարդապետյանը հիշում է․

«Մաթեմատիկա չեմ սիրել, ինձ համար մաթեմատիկայի մասնագիտական դասագիրքը չինարենի այբուբենն էր։ Ինձ հետ պարապող էլի աշակերտներ կային, նրանք 15 խնդիր էին լուծում, ես՝ հազիվ 2-3-ը, դա ինձ հոգեբանորեն ճնշում էր, բայց այդ շրջանը հաղթահարեցի»։

Կարմիր դիպլոմով բարձրագույնն ավատելուց հետո, Վարդապետյանը մեկնում է բանակ, ծառայում սահմանապահ զորքերում։ Իսկ 2004 թվականից էլ մտնում է բանկային համակարգ, սկսում սիրել իր աշխատանքն ու նվիրվել անվերապահորեն։

«Վարդապետյան ազգանունը եկեղեցական ծագում ունի, մեզ գյուղում նաև կոչում են «տերտերանք»։ Երբ Տաճատ պապս մահանալիս է եղել, հորդորել է՝ առաջադեմ լինել, հիմա երևի դա գեներով է գալիս։ Աշխատանքում առաջադիմության հետ փորձում եմ համատեղել ընտանիքս, զբաղմունքս ու ընկերներիս»։

Ստեղծագործել սկսել է ուսանող տարիներից։ Պատմում է, թե ինչպես էին բոլորը համոզված, որ ինքը գրող է դառնալու։ Չարդարացրեց հույսերը՝ դարձավ բանկիր։ Բայց բանկի ընկերներն էլ, ծանոթանալով ստեղծագործություններին, անկեղծ զարմանում են, թե ինչո՞ւ չի դարձել բանասեր։

«Սեր, սիրահարություն, ռոմատիզմ․․․ ամեն ինչ եղել է, ինչը կարող էր ինձ ներշնչել գրել, ստեղծագործել»։

Վերջին հինգ տարվա ընթացքում դադարել է գրել՝ «սև շրջան էր»։ Ինքը ենթարկվեց վթարի և հրաշքով ողջ մնաց։ Մայրը հիվանդացել է, բժիշկները նրան չեն կարողացել փրկել։ Կյանքից հեռացել են նաև տատիկները, պապիկները։ Հետո հայրն է վիրահատություն տարել։

«Ընկճված հոգեվիճակ էր, բոլորը կարծես խղճում էին ինձ, ու ես ճգնաժամ ապրեցի»։

Բայց հիշում է, թե ինչպես վերջերս Մոսկվայում, որտեղ մեկնել էր անձնական գործերով, նոր ստեղծագործություն է ծնվել։ Ընկերների հետ հանդիպման ժամանակ այնպես է ստացվել, որ մի կարճ ժամանակով մնացել է ընկերոջ աշխատասենյակում մենակ ու սկսել է գրել։

«Մոսկվան միշտ ինձ համար սառը քաղաք է եղել ու հիմնականում այնտեղ ջերմություն եմ զգացել իմ ընկերներից։ Դրա համար էլ այդ օրը գրեցի «Դեպի հյուսիս» ստեղծագործությունը»։

Դեպի հյուսիս

Կյանքը նորից ինձ ստիպեց գնալ հյուսիս.
Որ ըմբոշխնեմ սառնությունը «շրջապատիս»,
Տեսնեմ դեմքեր, իբր բարի ու հարազատ,
Ոչինչ չասող՝ ընդարմացած պաղ հայացքներ…

Հենց այդ պահին ինչպես փարոս
Ու վեր հառնող բոսոր փյունիկ
Ընկերներս հավաքվեցին ու գրկեցին
Տալով մեծ հույս՝արդեն սառած իմ երազին։

Եվ հյուսիսի սառնությունը մի պահ դարձավ տաք ջերմություն
Ու հասկացա,որ աշխարհում այս պաղ ու սուտ
Ես իսկապես ունեմ արդար ու կայացած,
Սուրբ, պաշտելի ԸՆԿԵՐՈւԹՅՈւՆ!!!!!!

Մոսկվա 08.02.18թ

Այս բանաստեղծությունը նրա ընկերն անմիջապես դրել է շրջանակի մեջ ու կախել պատից։

Մարտունի Վարդապետյանի եղբայրը՝ Վահեն, ևս գրում է, ու եղբայրներով որոշել են համատեղել ուժերն ու մի փոքրիկ ժողովածու հրատարակել։ Եթե հաջողվեց, ուրեմն կշարունակեն գրել։ Իսկ ընդհանրապես, Վահեն նաև նրա լավ ընկերն է։

«Վահեն ուժեղացնում է եղբայրական կապն իր անմիջականությամբ։ Երբեմն եղբորդ հետ չես կարողանում կիսվել և քո գաղտնիքով կիսվում ես ընկերոջդ հետ։ Բայց Վահեն ինձ համար նաև ընկեր է, և կիսվում ենք ամենանվիրական գաղտնիքներով ու տարբեր խնդիրներով»։

martuni-vardapetyan11

Վահեի նման մի առանձնահատուկ տեղ ունի նաև նրա ընկերը՝ Գագոն։ Ընկերներ շատ ունի, բայց ասում է՝ Գագոն իր համար Վահեի նման է, և կարող է ասել, որ երեք եղբայր են։

«Երբ մայրս հիվանդ էր, ուղիղ երեք օր կոմայի մեջ էի։ Ընկերներս, հատկապես հարազատ ընկերս՝ Գագիկը, կարողացան մերոնց խաբել, որ ուղղակի գործուղման եմ․․․ 40 օր պիկ վիճակ էր ինձ մոտ, ուղիղ այդքան էլ ընկերներս հերթափոխով մնացին հիվանդանոցում ինձ մոտ, նրանց դուխը, ոգևորությունն ու նվիրվածությունն օգնեց ինձ։ Իսկ երբ կոնքիս վիրահատության համար պետք է Մոսկվա մեկնեի, ասացի, որ ես միայն Գագոյի հետ կգնամ։ Փաստաթղթային խնդիրներ կային, բայց կարգավորեցինք, ու կաթիլային ներարկիչը ձեռքին բռնած՝ նա ինձ հետ ինքնաթիռ նստեց»։

martuni-vardapetyan3

martuni-vardapetyanmartuni-vardapetyan8

Ընտանիքը Վարդապետյանի ամրությունն է։ Քիչ է լինում ընտանիքում, այնպես որ՝ երեխաները հասցնում են նրան մի լավ կարոտել։ Ինքն էլ հետ չի մնում՝ կարոտում է, բայց փորձում է աշխատանքի հետ համատեղել հաճելին՝ երեխաների հետ ապրած վայրկյանները։

«Անահիտ է աղջկաս անունը՝ մորս անունով, տղաս հորս անունն է կրում՝ Աղասի։ Մեկը 9, մյուսը՝ 10 տարեկան է, բավականին բարձր առաջադիմություն ունեն։ Աղջիկս աշխատասեր է, տղաս՝ ընդունակ։ Ընդհանրապես այդպես է լինում՝ մեկի աշխատասիրությունը, մյուսի ընդունակությունը բերում են առաջադիմության։ Բայց տղաս ինչպես և ես, հույսն ընդունակության վրա է դրել և երբեմն ծուլանում է (ծիծաղում է, ապա ավելացնում)։ Այդպես չի կարելի, այդպես ոչ մի բանի չես հասնի, պետք է անընդհատ աշխատես քեզ վրա»։

martuni-vardapetyan9martuni-vardapetyan6martuni-vardapetyan12

Հարազատ երեխաների նման սիրում է նաև եղբոր երեխաներին՝ Վանին և Մոնթեին։

martuni-vardapetyan7

Իսկ ինչպիսին է նա իր պատկերացմամբ՝ ասում է․

«Չեմ սիրում, երբ իմ անկեղծությունն ու ազնվությունը չարաշահում են։ Ցավո՛ք, եղել են պահեր, երբ դադարել եմ հավատալ ինքս ինձ, դա շրջապատից ստացած ազդակների արդյունք է եղել։ Մեկ տարվա ընթացքում շատ բան փոխվեց իմ մեջ, բայց աշխատում եմ նորից հավատալ մարդկանց։ Նվիրվել՝ ուրեմն անմնացորդ, ուրեմն՝ անշահախնդիր։ Չեմ ընդունում շահադիտական նկատառումներով ու միակողմանի նվիրվածությամբ ընկերությունը։ Չեմ սիրում քծնել, չեմ սիրում խաբել, չեմ ներում սուտն ու անազնվությունը»։

Իսկ հայրը նրա համար սրբություն է և էտալոն։

martuni-vardapetyan10martuni-vardapetyan4