2017-ին Հայաստանում պահածոների ոլորտն աճ է գրանցել
2017 թվականին Հայաստանում արտադրվել է 19 հազար 132 տոննա պահածո, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 31.6 տոկոսով: Արտադրվել է 9 հազար 513.4 տոննա բանջարեղենի պահածո` 2016-ին գրանցված 5 820.1 տոննայի դիմաց:
2017-ին արտադրված պահածոներից 5 հազար 470.7 տոննան կազմել են մրգի պահածոները՝ 2016-ի համեմատ աճելով 29.7 տոկոսով, 299.7 տոննան՝ ձկան, 16.5 տոննան՝ խեցգետնի, 709.4 տոննան՝ մսաբուսական, 400.7 տոննան՝ մսի պահածոները:
2017 թվականին Հանրապետությունում արտադրվել է նաև 2 հազար 721.6 տոննա տոմատի պահածո, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 12.2%-ով:
Նույն ժամանակահատվածում արտադրվել է 601.4 տոննա կետչուպ` 2016-ին գրանցված 473.7 տոննայի դիմաց։
Աճել է նաև պահածոյացված ձիթապտղի արտադրությունը շուրջ 35.7%-ով։