Հրապարակվել է 10 խոշոր հարկատուների ցանկը
Օրերս ՊԵԿ-ը հրապարակել է խոշոր հարկատուները ցանկը, որը շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Այս ընկերությունը պետբյուջե է վճարել շուրջ 39.72 մլրդ դրամ հարկ:
«Գրանդ Տոբակոն» երկրորդ տեղում է, վճարել է 34.75 մլրդ դրամ։
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» երրորդն է՝ 22.04 մլրդ դրամ հարկով։
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը» չորրորդ տեղում է իր 21.47 մլրդ դրամ հարկով, իսկ հինգերորդ տեղում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. այս ընկերությունը վճարել է 18.67 մլրդ դրամ հարկ։
Վեցերորդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ գոլդ»ն է՝ 13.46 մլրդ դրամ հարկով, «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշնը» յոթերորդն է՝ 12.60 մլրդ դրամ հարկով։
Ութերորդ հորիզոնականում «Ֆլեշն» է, որի վճարած հարկերի ծավալը 12.46 մլրդ դրամ է, «Ջեյ Թի Այ Արմենիան» իններորդն է՝ 11.99 մլրդ դրամ հարկով։
Վերջին՝ 10-րդ տեղում «Ֆիլիպ Մորիս Արմենիան» է՝ 11.64 մլրդ դրամ հարկով։