«Անտարես»-ի տնօրենն ու գլխավոր խմբագիրը՝ «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրեր
Փետրվարի 19-ը` ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում ավանդաբար նշվում է որպես գիրք նվիրելու օր:
Ինչպիսի՞ն է արդի հայ գրողի և ընթերցողի կապը, ի՞նչ գրքեր են այսօր վաճառվում Հայաստանում և ի՞նչ խնդիրներ ունի տեղական գրական շուկան:
Ժամանակակից հայ գրականության հիմնախնդիրների շուրջ փետրվարի 19-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում կխոսեն «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
«Անդրադարձ» մամուլի ակումբի հասցեն է` Նալբանդյան 7/1, «Ավիատրանս» հյուրանոցի հարևանությամբ, մուտքը՝ Աբովյան փողոցից:
Հեռ.` 093 05 33 88: