Արտաշատում թագուհու դամբարանից 300 կգ ոսկի են գտել, ո՞վ գիտի՝ ոչ ոք, թող զենք առնեին (տեսանյութ)
«Ո՞վ գիտի, որ թագուհու դամբարանից 300 կգ ոսկի են գտել՝ ոչ մեկը, ով էլ գիտի, վախենում է ասել»:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասում է Արտաշատի Նորաշեն գյուղի բնակիչ Արսեն Ավետիսյանը՝ պատմելով մեկ տարի առաջ կատարվածը, երբ Արտաշատում գտել են թագուհու դամբարանը:
Նա նկատում է, որ այն հայտնաբերել է մի հասարակ գյուղացի և գտել կճուճով ոսկի: Արսեն Ավետիսյանի խոսքով՝ նա ինքնակամ ներկայացել է ոստիկանությանն ու հայտնել գտածոյի մասին:
Մեր զրուցակցի պնդմամբ՝ գտածոն եկել ու տարել են գյուղացու տնից և հայտարարում են, որ ոսկի չի եղել:
«Էսօր ասում են՝ թանգարանի մոտ մի քանի կճուճ կար, էն էլ հող էր մեջը, ոսկի չկար: Պատմություն իմացող ցանկացած մարդ կարող է ասել, որ թագուհուն առանց ոսկի չէին թաղի: Էդ 300 կգ ոսկուն թող զենք առնեին»,- ասում է ազատամարտիկը:
Մանրամասները՝ տեսանյութում