«Նոյյան տապանը մինչև հիմա ասոցացվում էր գրական հարուստ ժառանգության հետ, սրանից հետո կասոցացվի ստրկամտության հետ»
Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի շուրջ ստեղծված բուռն քննարկումներն արդեն մի քանի օր է, ինչ շարունակվում են։ Քննարկումների նոր ալիքը բարձրացավ այն ժամանակ, երբ Երևանի Նոյյան տապան գրախանութում նույնպես չթույլատրեցին, որ տեղի ունենա գրքի շնորհանդեսը։ Հիշեցնենք, որ սկզբնական համաձայնությամբ գրքի շնորհանդեսը պետք է կայանար Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, սակայն այն տեղի չունեցավ տեխնիկական խնդիրների պատճառով։
Ե․ Չարենցի թանգարանում կայանալիք շնորհանդեսի չեղարկումը մամուլում սկսեցին կապել Մշակույթի նախարարության հետ, սակայն Մշակույթի նախարարությունը շտապեց նշել, որ նախարարությունը որևէ կապ չունի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության՝ Չարենցի տուն-թանգարանում շնորհանդեսի առաջին չեղարկման հետ:
Իսկ Նոյյան տապան գրախանութում շնորհանդեսի չեղարկման մասին PanARMENIAN.Net-ի հետ զրույցում գրախանութի տնօրեն Լուիզա Բերբերյանը նշել էր․
«Սկզբում կարծում էի, թե գրքում հուշագրություններ են: Պարզվում է՝ այն քաղաքական ուղղվածություն ունեցող գիրք է, իսկ մեր գրատունը մշտապես հեռու է եղել քաղաքական անցուդարձից»։
Այս իրադարձություններից հետո սոցիալական ցանցերում մարդիկ սկսեցին վարկաբեկել Նոյյան տապան գրախանութին։
Գրախանութի ֆեյսբուքյան էջում մեկը մյուսի հետևից մարդիկ գրում էին իրենց բացասական կարծիքը գրախանութի մասին։
Ստորև ներկայացնում ենք հասարակության կարծիքներն առանց մեկնաբանության․
-
«Կեցցե 1937 թվականը ընկերներ»
-
«Ափսոս, լավ կարծիք ունեի ձեր մասին, լիքը գրքեր եմ գնել նոյանից, բայց գրքի շնորհանդես մերժելն ու գրաքննություն անելը ստիպում է ինձ մեկ նշանակել։ Բարի վայելում»։
-
«Չեմ սիրում գրախանութներ, որոնք չեն սիրում «քաղաքական» գրականություն»։
-
«Նոյյան տապանը մինչև հիմա ասոցացվում էր գրական հարուստ ժառանգության հետ, իսկ սրանից հետո կասոցացվի ստրկամտության հետ»։