Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն ՀՀԿ-ն նախատեսում է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել Եկեղեցու հետ ԱՄՆ-ն այլընտրանք է առաջարկել Իսրայելին, սակայն Իսրայելը մերժել է այնԽղճի, համոզմունքի ու արժեքների պատանդ է Աշոտյանը, վաճառվող Հայրենիքի մի արարը․ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Փարիզ գործուղելու մասին Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին ԱՄՆ-ն իր հայտարարություններով ուշադրությունը շեղում է «Կրոկուսի» ահաբեկչությունից․ Պեսկով Սերբիային ծանր օրեր են սպասվում, Սերբիան կհաղթի. Ալեքսանդր ՎուչիչԱվելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելուն
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր
ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ ադրբեջանական կողմի դժգոհությանը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 % բոնուսը կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում ԱԳՆ-ից պարզաբանում են՝ ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմը ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ ԵՄ առաքելությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում․ Ալեն Սիմոնյան Ոսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է. Անդրեյ Տերեխով Հայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ
Արխիվ

«Վերևներից գալիս են ու Ֆիրդուսի բնակիչներին ահաբեկում, թե իբր Սերժ Սարգսյանի հրամանն են կատարում»․ Ի՞նչ է կատարվում Ֆիրդուսում

2017 թվականի ամռանը Ֆիրդուսի շուկայում տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները հուշում էին, որ Ֆիրդուսում կանգուն մնացած շենքերը սկսելու են ապամոնտաժել։

Այդ դեպքերից անցել է արդեն 7 ամիս, սակայն Ֆիրդուսում դեռ քարացած վիճակ է։ Այնտեղ վիճակը գրեթե նույնն է, ինչ Արամի փողոցում մնացած 3-4 ընտանիքների մոտ, որոնց չեն առաջարկում «մարդկային» պայմաններ։

NEWSPRESS.am-ը շրջել ու զրուցել է Ֆիրդուսի բնակիչների հետ։ Նրանցից ոմանք հասկանալի պատճառներով չցանկացան ներկայանալ, սակայն մեզ տեղեկացրին լուրեր, որոնք ապացուցեցին, թե ինչու Ֆիրդուսում ամեն ինչ դեռ նույնն է։

Փաստորեն, արդեն մի քանի ամիս է, ինչ Ֆիրդուսի բնակիչներին չեն կարողանում համոզել, որ լքեն իրենց բնակարանները։ Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը հայտնեց, որ քառակուսի մետրի համար առաջարկում են 650 ԱՄՆ դոլար, սակայն դա շատ քիչ գումար է։

«Մենք ամբողջ կյանքում ապրել ենք այստեղ՝ կենտրոնում։ Մեր տների համար տալիս են 650 դոլար, սակայն եթե հիմա գնաք ու տեսնեք, թե կենտրոնում կառուցած իրենց տների համար ի՞նչ գումարներ են առաջարկում, ապա կհասկանաք, որ 650 դոլարը՝ քմ-ի համար շատ քիչ գումար է։ Մենք չենք լքի մեր տներն այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չեն առաջարկի բարձր գումար կամ լավ բնակարան»։

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ Ռայկոմում գտնվող նորակառույցում առաջարկում են բնակարան, սակայն իրենք չեն համաձայնում։

«Չենք համաձայնվում, քանի որ նորակառույց շենքում ապրելու համար պետք է վճարենք գումար։ Էնտեղ կա անվտանգություն ու էլի ծառայություններ։ Այդ ամենի համար պետք է վճարենք մոտ 30 հազար դրամ։ Ստացվում է, որ մենք մեր կենտրոնի տունը թողնում ենք, գնում քաղաքի ծայրամասն ու ապրում վարձով։ Վարձով է, քանի որ ամեն ամիս 30 հազար դրամ վճարելու ենք անտեղի»։

Բնակիչներից մի քանիսն էլ այնքան էին վրդովված, որ չցանկացան նույնիսկ զրուցել ու միայն հայտնեցին, որ ամեն անգամ գալիս են ու իրենց խաբում։

«Մի քանի անգամ եկել են ու ասել, թե իբր Սերժ Սարգսյանի հրամանն են կատարում ու գործում են իր անունից։ Տարիներ առաջ Սերժ Սարգսյանը մեզ օգնեց, որ մեր տները սեփականաշնորհենք, իսկ հիմա գալիս են, խաբում ու ասում, թե իբր նախագահի հրամանն ենք կատարում։ Այդպես մի քանի անգամ եկան ու տեսան, որ չենք համաձայնվում՝ գնացին»։

Բնակիչները փաստում են, որ քչերն են թողել իրենց բնակարաններն ու գնացել։ Իսկ նրանք, ովքեր թողել ու գնացել են, ապա միանշանակ զզվել են «վերևների մարդկանց» այցելություններից, դրա համար էլ գնացել են։ Ֆիրդուսում վիճակը դեռ քարացած է, սակայն բնակիչները վստահ են, որ «վերևներում» երբ ուզենան, ապա բնակիչներին կհանեն իրենց բնակարաններից։