Տեղի ունեցավ Գրեմմին. Բրունո Մարսը հաղթեց 6 անվանակարգում
Նյու Յորքում տեղի ունեցավ Գրեմմի մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը: Օրվա հերոսը երգիչ Բրունո Մարսն էր, ով հաղթեց վեց անվանակարգերում:
Նրա That’s what I like ստեղծագործությունը դարձավ տարվա լավագույն երգ,իսկ 24 K Magic ալբոմը՝ տարվա լավագույն ալբոմ: Մրցանակների թվում էր նաև լավագույն R&B կատարող, լավագույն R&B երգ և տարվա լավագույն ձայնագրություն:
Հաղթողների թվում էր նաև բրիտանացի երգիչ Էդ Շարինը, ով ստացավ լավագույն փոփ կատարող և լավագույն փոփ ալբոմ մրցանակները: Լավագույն ռեփ կատարող ճանաչվեց Կենդրիկ Լամառը:
Այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեդի Գագան, Կեյշան ու Լորդին տուն գնացին ձեռնունայն: