Ռուսաստանում մահացել է հայ ռեժիսոր Մարիա Սահակյանը. նա ուներ 5 երեխա
37 տարեկանում մահացել է հանրահայտ հայազգի ռեժիսոր Մարիա Սահակյանը, ով հայտնի է «Հրաժեշտ», «Փարոս» և «Սխտոր, սոխ և պղպեղ» ֆիլմերով:
Այս մասին, TASS.ru-ի փոխանցմամբ, կիրակի օրը Facebook- ի իր էջում հայտնել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը: Ռեժիսորը հիվանդ էր քաղցկեղով:
«Նրան սպանել է քաղցկեղը: Անհնար է հավատալ, որ գեղեցիկ, 37-ամյա կինը մահացել է…», – գրում է կինոքննադատը:
«Տաղանդավոր ռեժիսոր և լավ մարդ: Նկարահանել է հեղինակային և խոր անհատական ֆիլմեր, որտեղ արտացոլված է հայ երեխաների մանկությունը և արտագաղթը՝ Ռուսաստան: Նա ոչ մի կոմերցիոն փոխզիջման չի գնացել, շատ պահանջկոտ էր իր մասնագիտության և ինքն իր նկատմամբ»,- հավելել է Անդրեյ Պլախովը:
Մարիա Սահակյանը ծնվել է 1980 թ.-ի հուլիսի 24-ին՝ Երևանում: 1993-ին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: 2003-ին ավարտել է Կինոմատոգաֆիայի Ռուսասատանի պետական ինստիտուտը (ВГИК): Նա հինգ երեխայի մայր էր: