«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ «Զգացի, էդ երեխան չի կարողանում ռույլը շարժել, ոչինչ չէր աշխատում». «Ուրալի» վթարից վիրավորված կին Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին Հաջողակ պետություն ունենալու համար պետք է ապահովել տնտեսական զարգացումը․ Փաշինյան Պետրոս Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Տեր Եսայի քահանա Արթենյան Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Հայտնաբերվել է նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»․ նա երթևեկել է հանդիպակաց՝ չենթարկվելով կանոններին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց․ գումարը հավաքված է ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան հարված է հասցրել ռուսական ռազմական օդանավակայանինՌուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ ԼՂ հուշարձանները ներկայացնող գիրքը անգլերենով ճանաչելի կդարձնի նաև օտարազգիներին Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
Փաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Աննա Հակոբյանի ընթրիքին տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց․ Արևշատյան Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար
Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ՀՀ ԱԳՆ
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. ԱնանյանԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում
Մշակույթ

Քիմիական նյութերի պայթյուն ու ճառագայթում. Երևանի ամենախորհրդավոր ու առեղծվածային շենքը (լուսանկարներ)

Մոսկովյան 22 հասցեում գտնվող շենքը շատերն են տեսել: Ճարտարապետական այս գեղեցիկ կառույցի կողքով անտարբեր չեն կարող անցնել մարդիկ, քանի որ շենքը նմանություն ունի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահի նստավայրին: Արտաքնապես շենքը մռայլ է ու երևում է, որ ներսում կենդանի ոչինչ չկա: Չկան բնակվող մարդիկ, չկա շարժում ու նկատվում է մռայլություն: Շենքի պատուհանները միշտ ամուր փակ են, տարածքը տեսահսկվում է, իսկ շենքին ոչ ոք չի կարող մոտենալ, քանի որ նրա դիմաց երկաթյա հաստ ու ամուր ճաղավանդակ կա:

shenq

Շենքի հարևանությամբ բնակվող մարդիկ գրեթե ոչինչ չգիտեն, քանի որ հիմնականում երիտասարդ ընտանիքներ են, իսկ տարեցներից էլ ոմանք պատմում են կցկտուր պատմություններ: Ըստ այդ պատմությունների՝ կարելի է ենթադրել, որ շենքը կառուցվել է 1930-ական թվականների սկզբներին, որն էլ մինչև 1950-ականներն օգտագործվել է որպես քիմիական գաղտնի ինստիտուտ: Տարածքում բնակվող տարեց հարևաններից մեկն էլ հայտնեց, որ 1960-ականներին շենքում պայթյուն է տեղի ունենում, ինչի հետևանքով էլ փակվում են շենքի ստորգետնյա հարկերը, քանի որ ռադիոակտիվ նյութերը մեծ վտանգ կհասցնեին շրջապատում ապրող մարդկանց:

Պատմությունները քիչ էին ու կցկտուր, իսկ ոմանք էլ մի փոքր վախեցած էին խոսում:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում 78-ամյա Սուրեն Պետրոսյանը նշեց, որ մինչև 60-ական թվականները շենքն օգտագործվում էր քիմիական փորձերի համար, իսկ երբ այդ թվականներին կառուցվում է քիմիայի համար նոր ինստիտուտ, այդ ժամանակ շենքը փակվում է:

shenq2

«Մեր շենքում ապրում էր մի մարդ, ով ժամանակին աշխատել է այս ինստիտուտում: Հիշում եմ մի քանի պատմություններ միայն, որն ինքն էր պատմել: Նա ասում էր, որ այս շենքում քիմիական փորձարկումներ էին անում, իսկ 1955 թվականին փորձարկումներից մեկի հետևանքով պայթյուն է տեղի ունենում, և շենքը դառնում է վտանգավոր: Հիմա եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ շենքի պատուհանները փակ են և գրեթե ոչ մի բաց տեղ չկա: Հիշում եմ նաև, որ այդ պայթյունից հետո շենքի դիմացի ծառերից մի քանիսը չորացան: Տարածքի բնակիչներից էլ ոմանք բողոքեցին այդ ժամանակվա համապատասխան մարմիններին, որ լաբորատորիաները փակեն և ինստիտուտը ցրեն»:

Ս. Պետրոսյանն այս պատմություններին ավելացրեց նաև այն, որ միշտ էլ մարդիկ այս շենքի մասին հետաքրքրություն են ունեցել և մինչ օրս էլ հստակ չի կարելի ասել, թե այն ի՞նչ շենք էր, ներսում ի՞նչ էին անում և ինչո՞ւ է հիմա փակ:

shenq1

Փաստացի շենքը հիմա չի օգտագործվում, սակայն այն Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկն է, որ պահպանված է լավ և ունի շատ գեղեցիկ ճարտարապետական լուծումներ: Միգուցե այս շենքը նույնպես արժանանա այն ճակատագրին, ինչին արժանանում են Երևանի բոլոր հին ու գեղեցիկ շենքերը: Սա ապագայական հարց է, սակայն մեկ բան հստակ է, որ այս շենքում կան պահպանված շատ գաղտնիքներ, որոնց մասին միգուցե և գիտեն այդ ժամանակաշրջանում ապրած ու այդ շենքին ծանոթ տարեցները, ովքեր կամ լռում են, կամ էլ պատմում կցկտուր պատմություններ:

NEWSPRESS.am Culture