Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրանք է առաջադրվել
Հայտնի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը` Վիտալին Ցիմբալյուկին մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտման մեջ:
Այս մասին գրում է «vesti.ru»-ն: Քննության արդյունքում պարզվել է, որ նա Ջիգարխանյանի անձնական կյանքի մանրամասները ԶԼՄ-ներում հրապարակել է առանց դերասանի համաձայնության:
Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտարարել է, որ դերասանի նախկին կնոջը մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 137 հոդվածի հատկանիշներով: