Պիտի կանխենք, որ ապագայում ռուսական իշխանությունները չսպանեն նոր Չարենցներին
37 թվականին սպանեցին Չարենցին, 37 թվականին ռուսական իշխանությունները շարունակեցին թուրքերի սկսած ու կիսատ մնացած գործը․ «կոտրել հայ մտավորականների գլուխները»։
Նրանք կոտրեցին, սպանեցին ու բանտարկեցին մեր մտավորականներին։ Նպատակը պարզ էր ու հասկանալի։ Հայերը պիտի լինեին հնազանդ, գովերգեին ընկեր Ստալինին, ենթարկվեին, որ կարողանային պահպանել իրենց գոյությունը։
Ըմբոստներն ու համառները նետվում էին Երևանի ուղղիչ տան նկուղները ու ծեծի ենթարկվում, հալածվում, թունավորվում ու սպանվում։ Շատերը նույնիսկ հասան Սիբիրի աքսորավայրեր, քանի որ համարձակվել էին 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության մեջ մեղադրել ռուսներին։ Այդ թվականներին դա ամենամեծ հանցագործություններից մեկն էր։
Այդպիսի տեքստերով հանդես եկողներն ազգի դավաճաններ էին, ահաբեկիչներ, պետության թշնամիներ։ Սակայն գտնվեցին և մարդիկ, որ փառավորեցին այդ մեծ ու հզոր պետությանը, ապրեցին լավ ու ապահով կյանքով ու կերտեցին իրենց հավիտենական աստղը։
Գարեգին Նժդեհին նույնպես սպանեցին ռուսական իշխանությունները։ Նժդեհը մեղադրվում էր Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու մեջ։
Նժդեհին սպանեցին 1955 թվականին և ցանկանում են սպանել և հիմա։ Ռուսական իշխանությունները ծանր էին տանում այն փաստը, որ Երևանում տեղադրվելու է Գարեգին Նժդեհի արձանը։ ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ժամանակին իր զարմանքն էր արտահայտում, որ Երևանում տեղադրվելու է նացիստի արձան։ Եթե անգամ Նժդեհի արձանն էլ հանվի, ապա նրա գաղափարախոսությունն անհնար կլինի հանել գիտակից ու հզոր ոգի ունեցող հայի գլխից։
Հայն ապրում է Չարենցի ու Նժդեհի թողած գաղափարախոսությամբ, քանի որ նրանք իրենց մահով մեզ փոխանցեցին պայքարող ոգի, հավատ ու ազգին ծառայելու պատգամ։
Մենք պիտի լինենք հավաքական, ուժեղ ու գիտակից, որ ապագայում ռուսական իշխանությունները չկարողանան սպանել մեր ապագա Չարենցներին ու Նժդեհներին։