Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էԱպարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ըՄոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության գործով կալանավորված ևս մեկ անձ կաՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՈսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․ «Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
Մշակույթ

Հայ ժողովրդական երգն ու պարը՝ Յակուտսկում. «Հայկական օրեր Ռուսաստանում»

Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ Ռուսաստանում անցկացվել են Հայաստանի մշակութային օրեր, որոնց մեկնարկը տրվել է նոյեմբերի 15-ին: Ինչպես և նախատեսված էր, միջոցառումներ կազմակերպվել են ո՛չ միայն Մոսկվայում, այլև Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում և տարբեր մարզերում: Հայ ժողովրդի մշակույթն ու ավանդույթները ներկայացնելու համար, հայ մշակույթի ներկայացուցիչները, հագեցած ծրագրերով եղել են Ռուսաստանում:

«Հայկական օրեր Ռուսաստանում» ծրագրի շրջանակներում Սախա-Յակուտիայի Հանրապետության Յակուտսկ քաղաքում է եղել ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը: Վերջինս արդեն 35 տարվա պատմություն ունի: Համույթի գեղարվեստական ղեկավարն է՝ կոմպոզիտոր Գևորգ Մանասյանը, դիրիժոր և համույթի ղեկավար՝ Հրաչ Նազարյանը, խմբավար և մեներգչուհի՝ Լաուրա Մամյանը և կոնցերտմայստեր՝ Աշոտ Վարդանյանը:

Չնայած Յակուտսկի սառը կլիմայական պայմաններին՝ մշակութային գործիչների հայկական պատվիրակությունը միայն ջերմություն է զգացել:

Յակուտիայից վերադառնալով՝ NEWSPRESS.am-ի հետ զրույցում իր հիշողություններն ու տպավորություններն է կիսել Լաուրա Մամյանը:

«Երբ մենք այնտեղ էինք, -37 աստիճան ցուրտ էր: Բայց մեզ ասացին, որ իրենց մոտ ավելի ցուրտ է լինում՝ մինչև 70 աստիճան»,-նշեց Լաուրա Մամյանը: Նա պատմեց, որ այնտեղ բնակություն հաստատողները հիմնականում գյումրեցիներն էին, ովքեր աչքի են ընկնում իրենց հումորով: Վերջիններս Յակուտսկի կլիմայական պայմանների հետ կապված նույնիսկ կատակել են:

«Նրանցից մեկն ինձ ասաց. «Ըսիգ ի՞նչ ցուրտ է օր, երբ օր 70-ը կանցնե, կմտնինք մառազիլինգը, քիչըմ կգոլնանք, նոր դուրս կելնինք»»,-ծիծաղելով հիշում է երգչուհին ու պատմում, որ հայ համայնքի ներկայացուցիչները՝ համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանի հետ, իրենց շատ ջերմ են դիմավորել և հյուրընկալել:

hamerg

Մշակույթի ներկայացուցիչներն առաջին հերթին այցելել են տեղի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին, որի բացման և օծման արարողությունը կատարվել է երեք տարի առաջ՝ 2014 թվականի սեպտեմբերի 7-ին: Եկեղեցու շինարարությունն սկսվել է 2011թ.՝ տեղի հայ բարերարների աջակցությամբ՝ հայերի համար, որոնց թիվը Յակուտիայում հասնում է 5000-ի:

«Մեծ հիացմունք ու հուզմունք ենք ապրել. բացի այն, որ օտարության մեջ մեր դիմաց վեր էր խոյանում հայկական եկեղեցին, այնտեղ պահպանվում էր նաև հայկական մշակույթը՝ երգի ու պարի խմբակներ, որոնք ակտիվ գործում են: Երեխաները սովորում են նաև հայերեն գրել կարդալ»,-ասում է Լաուրա Մամյանն ու հավելում, որ եկեղեցում կարգ ու կանոն էր, ամեն ինչ կոկիկ, կազմակերպված ու իրենց գործին սրտացավ վերաբերմունքով:

Ի դեպ, հարկ է նկատել նաև, որ այս տարածաշրջանում ապրում են 129 ազգության ներկայացուցիչներ, որոնց մեջ իրենց կենսակերպով ու գործունեությամբ հայերն աչքի են ընկնում: Նրանք. այսպես ասած, առաջին հորիզոնական են զբաղեցնում որպես լավ ու հմուտ շինարարներ, գործարարներ և, ընդհանրապես՝ հայերն այստեղ լավագույնս են դրսևորվում` իրենց մասնագիտական ունակություններով:

Այս ֆոնին իհարկե զարմանալի չէ, որ, ինչպես նկատել են մեր մշակութային գործիչները, Յակուտսկում մեծ տեղ է զբաղնում հայկական երաժշտությունը, հայկական խոհանոցն ու հայկական նիստն ու կացը: Մի խոսքով՝ այն ամենը, ինչը կապված էր հայի ու Հայաստանի հետ: Այնպես որ՝ հայկական պատվիրակությունն օտար երկրում իրեն օտար չի զգացել:

Հատկանշական է նաև, որ հայ գուսանական երգն ու պարը ներկայացնելուց բացի, Յակուտսկում կազմակերպվել է նաև ցուցահանդես՝ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր և հիմնադիր Էդուարդ Սեդրակյանի նախաձեռնությամբ:

hamerg7

 

hamerg1hamerg4hamerg2

Մի խոսքով՝ բազմաբովանդակ ցուցահանդեսներ և համերգային ծրագրեր, որոնք Հայաստանից մեկնած արվեստի գործիչներն, առանց հանգստի, երկու օր անընդմեջ՝ 24-ժամյա աշխատանքով, ներկայացրել են օտար երկրում բնակվող հայազգի բարեկամներին:

Ասամբլի համերգներին ներկա է եղել Սախայի Հանրապետության մշակույթի նախարարն ու բարձրաստիճան պաշտոնյաներ: Վերջիններիս կողմից անսամբլն արժանացել է շնորհակալագրի և հուշանվերների:
hamerg5hamerg3