Մահացել է հայ թատերական գործիչ, բեմադրիչ և ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը
Երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, ռեժիսոր, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար 81-ամյա Ալեքսանդր Գրիգորյանը:
Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը ծնվել է 1936թ.–ի օգոստոսի 20–ին, Բաքվում։
Ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ ուսանելով Լեոնիդ Վիվիենի կուրսում։
1962-1965 թթ. –ին Գրիգորյանը եղել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսորը։
1964 թվականից` Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսորն էր։
2000 թ. Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հիմնադրել է դերասանական վարպետության ռուսական կուրսը։
Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում։
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ էր, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ։