«Օրենքը օլիգարխի տղայի համար ա գործում, իմ տղան որբ է… պարո՛ն նախագահ, իմ տերը դու ես» (տեսանյութ, լուսանկար)
Սյունիքի մարզի Կապան համայնքից Երևան եկած Էմմա Հարությունյանը՝ 6 տարի առաջ անհետ կորած 30-ամյա Արա Խաչատրյանի մայրն է:
Կինը պատմում է, որ 2011 թվականի հունիսի 2-ին տղային իր աչքի առաջ ընկերները վերցրել են տարել, բայց այսօր պատկան մարմինները հայտարարում են, թե իբրտղան անհայտ կորած է: Էմմա Հարությունյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում արդեն որերորդ անգամ կրկրնում է՝ տղային առևանգել են:
«Իմ որդին անհայտ չի կորել, նրան առևանգել է ամենամոտ ընկերները՝ Գարիկ Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանը, Վիկտոր Հայրապետյանը և Արտավազդ Հարությունյանը…»,-նշեց տիկին Հարությունյանը՝ հավելելով, որ իր որդին չափված-ձևված տղա է եղել, որևէ խնդիր չի ունեցել:
Հուսահատ մայրը նշեց, թե որդու գործը փորձում են կոծկել, քանի որ հանցագործները թիկունք ունեն: Այժմ նա արդարություն է պահանջում նախագահ Սերժ Սարգսյանից և դիմում նրան:
«Օրենքը օլիգարխի տղայի համար ա գործում, իմ տղան որբ է… պարո՛ն նախագահ, իմ տերը դու ես, ես արդարությունը քեզնից եմ պահանջում»,-ասում է հուսահատ կինը:
Նա տարբեր ատյաններ նամակներ է ուղարկել և ստացել միևնույն բովանդակությամբ պատասխաններ. «գործը ընթացքի մեջ է»:
Էմմա Հարությունյանը նամակ է ուղղել նաև ՀՔԱ միջազգային կառույցին, որտեղից միայն 4 տարի անց նրան պատասխանել են, որ գործով Հայաստանում զբաղվում են պատկան մարմինները:
Մանրամասները՝ տեսանյութում.